5 Մարտի 2009, 210 - Ա
«ԵՐԱԽՏԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Կոմիտասի 42 հասցեում գտնվող` 104.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 81422000 դրամ հաշվեկշռային արժեքով ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երախտիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Երախտիք» բարեգործական հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Երախտիք» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցների հաշվին։