Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2009, 207 - Ա

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի
25-ի N 1573-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունա-
վետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2009 թվականի ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` նշված հավելվածով նախատեսված կազմակերպություններին համապատասխան պայմանագրերի հիման վրա նվիրաբերելու նպատակով։
u_files/file/decrees/kar/2009/02/09_0207.pdf