Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2009, 203 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Մարդասիրական օգնության չվերթներ իրականացնող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի և մատուցված ծառայությունների, օդանավերի վերգետնյա, աերոնավիգացիոն, ավիաօդերևութաբանական տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ սպասարկման դիմաց 2008 թվականի երրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) 2009 թվականի առաջին եռամսյակում նշված ընկերություններին վճարելու համար հատկացնել`
1) 143600 դրամ` «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության գծով.
2) 8126.43 եվրոյին համարժեք դրամ, որից`
ա. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության գծով` 5147.95 եվրոյին համարժեք դրամ,
բ. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության գծով` 2978.48 եվրոյին համարժեք դրամ.
3) 9220.65 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից`
ա. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության գծով` 4580.15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
բ. «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերությանը` 4640.50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ։