Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2009, 202 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1208-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի «Գումար հատկացնելու մասին» N 1208-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի գերմանա-հարավսլավական թաղամասի կոյուղագծերի կառուցման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Ախուրյանի գյուղական համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 13650 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով)։».
3) որոշման 2-րդ կետում «1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «1.1-ին կետով» բառերով։