7 Ապրիլի 2005, 406 - Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «09. Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։