26 Փետրվարի 2009, 189 - Ա
«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 7-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 8-ի N 110-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Մերժել «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Սայաթ Նովայի 4/81, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Արշակունյաց 53ա/33) կողմից ներկայացված հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզիա ստանալու հայտը` հետևյալ պատճառներով`
1) հայտում նշված «հոգեմետ նյութերի բաշխում, բացթողում և իրացում» գործունեության տեսակի իրականացման տարածքը` Երևանի Արշակունյաց 53ա/33 հասցեն, սեփականության իրավունքով պատկանում է «Օրիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հետ «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կնքել է համատեղ գործունեության պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1026-րդ հոդվածի 4-րդ մասի։ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպեu նաև լիցենզավորված անձի մաuնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա։ Այսինքն «Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտին կից չի ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 8-ի N 110-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետով պահանջվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի oգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) հայտատուի և «Օրիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված համատեղ գործունեության պայմանագիրը կնքված է Երևանի Արշակունյաց 53/33 հասցեում գործունեություն ծավալելու համար` մինչդեռ համաձայն ներկայացված անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենի «Օրիոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող տարածքը գտնվում է Երևանի Արշակունյաց 53ա/33 հասցեում։