Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2009, 185 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 52-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում նշանակված դատավորների աշխատանքային գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացնել 156754.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (այդ թվում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով` 144660.0 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 18920.1 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 56642.1 հազ. դրամ, ինն ամսում` 94364.0 հազ. դրամ, «Փաստացի սոցիալական ապահովության վճարներ» հոդվածով` 12094.3 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 1658.6 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 4789.3 հազ. դրամ, ինն ամսում` 7920.0 հազ. դրամ)։