12 Փետրվարի 2009, 180 - Ա
«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և համաձայն տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրերին աջակցության օպերատիվ շտաբի 2009 թվականի հունվարի 23-ի նիստի N 18-38 արձանագրային որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ “Թամարա Ֆրութ” փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին` համաձայն հավելվածի։
2. “Թամարա Ֆրութ” փակ բաժնետիրական ընկերության միջոցով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 300 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման “Այլ ընթացիկ դրամաշնորհներ” հոդվածով)։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և “Թամարա Ֆրութ” փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումը։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրի իրականացման նկատմամբ վերահսկողությունը։