Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2009, 171 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն աջակցելու համար, այդ կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացնել 75,936.8 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 26,275.3 հազ. դրամ, 2009 թվականի առաջին կիսամյակում` 41,283.8 հազ. դրամ, 2009 թվականի 9 ամսում` 56,292.3 հազ. դրամ, այդ թվում`
1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` 60,033.8 հազ. դրամ, որից` 2009 թվականի առաջին եռամսյակում` 10,372.3 հազ. դրամ, 2009 թվականի առաջին կիսամյակում` 25,380.8 հազ. դրամ, 2009 թվականի 9 ամսում` 40,389.3 հազ. դրամ.
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` 2009 թվականի առաջին եռամսյակում` 15,903.0 հազ. դրամ։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։