Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2009, 151 - Ա

ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սարգիս Վարդանի Գևորգյանին (ծնվ.` 1986 թվականի սեպտեմբերի 5-ին, քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., շենք 16 ա, բն. 16։ 2005 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնությունում բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկը` Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, և սովորում է «Հաշվողական մաթեմատիկա և կիբեռնետիկա» ֆակուլտետում) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2010 թվականի գարնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։