Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2009, 158 - Ա

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 64 հասցեում գտնվող` 1219.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 4250400 դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքը (այսուհետ` գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալության հանձնել «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ)` տարեկան վարձավճարը սահմանելով 5016,0 հազ. դրամ։
2. Սահմանել, որ հաշվարկված վարձավճարը թողնվում է հիմնադրամի տնօրինությանը` որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` hիմնադրամի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնումը «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին։