Կառավարության որոշումներ

22 Հունվարի 2009, 123 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11.2-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետի «զ», «է» և «ը» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից։ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.2-րդ հոդվածով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներից սկսած, ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում ջրօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից։
Աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված աղի ծավալից և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից.
է) հանքային ջրի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով`
1) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` ջրօգտագործողների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առաջնային ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով շահագործման տվյալ նպատակի համար հաստատված դրույքաչափը,
2) միաժամանակ մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս՝ ջրօգտագործողների կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված յուրաքանչյուր ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքով (առանձնացված ջրահաշվիչով) հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված ջրի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան դրույքաչափը` որպես շահագործման առանձին նպատակների համար հաշվարկված բնօգտագործման վճարների հանրագումար.
ը) ածխաթթու գազ ստանալու նպատակով (այդ թվում` սույն կետի «է» ենթակետում նշված դեպքերում) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ջրօգտագործողի կողմից արտադրված ածխաթթու գազի համար վճարը հաշվարկվում է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակաշրջանում գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղադրված գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետով սահմանված համապատասխան դրույքաչափը։».
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) վճար վճարողների կողմից ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի ու ածխաթթու գազի համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվառում չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով հաշվառումը վարելու ժամանակահատվածի համար բնօգտագործման վճարները (այդ թվում` օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով) հաշվարկվում են` հիմք ընդունելով`
1) uտորերկրյա քաղցրահամ ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` Հայաuտանի Հանրապետության ջրային oրենuգրքի համաձայն տրամադրված ջրoգտագործման թույլտվություններով uահմանված ջրoգտագործման (uտորերկրյա (uտորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) ծավալները և սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերը,
2) միայն մեկ նպատակով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` արդյունահանված (այդ թվում` բնապահպանական մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով շահագործման տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափը,
3) մեկից ավելի նպատակներով հանքային ջրի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` առաջնային ջրահաշվիչով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում` հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) արդյունահանված (այդ թվում` բնապահպանական մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ջրի ծավալը և հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) փաստացի շահագործման նպատակների համար` սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ամենաբարձր դրույքաչափը,
4) ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված հանքային ջրի (այդ թվում` բնապահպանական մարմնի կողմից հաշվարկված և արձանագրված) ծավալը և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրի արդյունահանման համար սահմանված դրույքաչափը։».
3) որոշմամբ հաստատված դրույքաչափերի «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում շինաքարի կամ երեսապատման քարի օգտակար ելքի չափին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը կիրառվում է պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից։
 

Արխիվ

2024

2023