Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 388 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի  մարզի Շատինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 2878 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝      

ա) 2875.6  հեկտարը, որից` 114 հեկտար վարելահող, 32 հեկտար բազմամյա տնկարկ, 18  հեկտար խոտհարք,  394.6  հեկտար արոտ,  2317 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 12.6 հեկտար վարելահող` աճուրդով օտարելու համար.       

բ) 1.92 հեկտարը, որից` 1.9 հեկտար արոտ, 0.02 հեկտար այլ հողեր՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով  աճուրդով օտարելու համար.       

գ) 0.5 հեկտար արոտը՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` մարզահրապարակ կառուցելու համար: