Կառավարության որոշումներ

22 Հունվարի 2009, 129 - Ն

ԱՌԱՆՑ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.4-րդ և 31-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N1 հավելվածի,
2) առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ ներկայացվող տեղեկությունների` համապատասխանաբար NN 1 և 2 ձևերը, և հարկ վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքի N 3 ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշմանը համապատասխան տեղեկություններ ներկայացնելու գործընթացի ուսումնասիրության հիման վրա, մինչև 2009 թվականի օգոստոսի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պարբերաբար` առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով գործարքներ կատարողների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0129.pdf