12 Փետրվարի 2009, 122 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1533-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 864 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1533-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշումը երկրորդ պարբերությունից առաջ լրացնել «1.» թվով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.
«2. Սույն որոշմամբ փոփոխված դրույթների գործողությունը տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած և դրանից հետո ծագող հարաբերությունների վրա։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր