Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2009, 82 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև երաշխիքների կիրառման մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու մասին» 1597-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում, 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով և դրանց հոլովաձևերով.
2) որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին» բառերով.
3) որոշման 4-րդ կետի «ե» ենթակետում «ժամկետներից առնվազն 15 oր առաջ Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տրամադրել լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունները՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը դիվանագիտական ուղիներով փոխանցելու նպատակով» բառերը փոխարինել «ժամկետներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրել լրացուցիչ արձանագրությամբ պահանջվող տեղեկությունները».
4) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետի «ա» ենթակետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։