Կառավարության որոշումներ

24 Մարտի 2005, 387 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Մասիսի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 11 հավելվածների:

բ) Սայաթ-Նովայի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 21 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան Սայաթ-Նովայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 26.3 հեկտար բնակավայրերի և 228.7 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերն ընդգրկել Մասիսի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Մասիսի քաղաքային և Սայաթ-Նովայի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուն հրատարակելուց հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Մասիսի քաղաքային և Սայաթ-Նովայի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: