19 Փետրվարի 2009, 154 - Ա
«ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 110-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Լևոն և Լամարա դեղատուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Սայաթ-Նովայի 4/81 և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Նորքի
9 մ/շ, N 6) տալ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով։