12 Փետրվարի 2009, 124 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ «ՄԽՉՅԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին հատկացված միջոցներով կառուցված` 24936350 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող, պետությանը սեփականության իրավունքով պատկանող ոռոգման համակարգը` համաձայն հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել «Մխչյան» ջրօգտագործողների ընկերությանը.
2) ապահովել «Մխչյան» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը։
4. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին և Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի նախագահին` ապահովել uույն որոշման հավելվածում նշված ոռոգման համակարգի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը։
u_files/file/decrees/kar/2009/02/09_0124.pdf