Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2009, 113 - Ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԵՐԴ ՔԱՂԱՔԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդ քաղաքի նստավայրի նոր շենքի (պայմանագիր N JR2/W2/002) կառուցման աշխատանքների կատարման համար 2008 թվականի նոյեմբերի 17-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Ախուրյանի Կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պայմանագրային գինը` 498,414,650 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը)։