Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2009, 107 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Անտառների մոնիթորինգի հզորացման ծրագիր» TF 092157 IDF դրամաշնորհի համաձայնագիրը հաստատելու մասին» ՆՀ-296-Ն հրամանագիրը և TF 092157 IDF դրամաշնորհի համաձայնագրի (այսուհետ` ծրագիր) պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Անտառների մոնիթորինգի հզորացման ծրագիր» TF 092157 IDF դրամաշնորհի համաձայնագրի միջոցների հաշվին`
1) ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդին վերապահված համակարգման լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը։