5 Փետրվարի 2009, 105 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և քաղաքացու սեփականությունը հանդիսացող 0.02 հեկտար վարելահողերը` համաձայն հավելվածի, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ մատուռ կառուցելու համար։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում չկառուցապատման դեպքում ուժը կորցրած ճանաչել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` հսկողություն իրականացնել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։