Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2009, 104 - Ն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և oգտագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաuտատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) եռամսյա ժամկետում հաստատել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը.
2) չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի տեղեկությունների տրամադրման կարգը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2009/02/09_0104.pdf