Կառավարության որոշումներ

8 Հունվարի 2009, 100 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն «Հիմնադրամների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մաuի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության և Գյուղատնտեuության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2008 թվականի հունվարի 8-ին uտորագրված և 2008 թվականի մարտի 18-ին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի (այսուհետ` ֆինանսավորման համաձայնագիր) դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամ։
2. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեuության նախարարությանը։
3. Հաuտատել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
4. Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարին և Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի պետական գրանցումից հետո Հայաuտանի Հանրապետության կառավարության անունից որպեu նշված հիմնադրամի հիմնադրման կամավոր գույքային վճար հիմնադրամին հատկացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող շուկայավարման հնարավորություն ֆերմերներին ծրագրի միջոցները` 243874.4 հազ դրամ.
2) Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի պետական գրանցումից հետո հիմնադրամի հետ կնքել ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված սուբսիդավորման համաձայնագիր։
5. Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Տիգրան Սահակյանին։
6. Լիազորել Տիգրան Սահակյանին (անձնագիրը` AH 0387840, տրված` 18.07.2007 թվականին, 036-ի կողմից) իրականացնելու Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով պետական գրանցման հետ կապված աշխատանքները։
7. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։
8. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0100.pdf