31 Մարտի 2005, 392 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» N 147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Լիազորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին տնօրինել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրացված)` պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում` ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով».
բ) որոշման 4-րդ կետը «հողամասերի» բառից առաջ լրացնել «սույն որոշման 3-րդ կետում նշված սեփականության իրավունքի գրանցումից հետո դադարում են հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գույքային իրավունքները, իսկ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: