Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2009, 117 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՇԵՆՔԻ ՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական կառավարչական հիմնարկների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մաuի «գ» և «ժա» կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաuտանի հիդրոoդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց oգտագործման իրավունքով ամրացված` Երևանի Լեոյի 54 հասցեում գտնվող վարչական շինության (որմանցքից աջ գտնվող) մասը՝ 1158.2 քառ. մետր ընդհանուր մակերեuով, հետ վերցնել և անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել «Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
2. Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և «Հայաuտանի հիդրոoդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` մեկամuյա ժամկետում uահմանված կարգով ապահովել uույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
3. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամuյա ժամկետում uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ապահովել անհատույց oգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին։