22 Հունվարի 2009, 97 - Ն
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՇՎԻՉ (ՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԾԽԱԹԹՈՒ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 11.2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաuտատել`
1) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Սահմանել սույն որոշմամբ հաստատված կարգով հանքային ջրերի արդյունահանված պաշարների և արտադրված ածխաթթու գազի հաշվառման նպատակով
հաշվիչ (չափիչ) սարքերի տեղադրման ու կնքման, ինչպես նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին տեղադրված հաշվիչ (չափիչ) սարքերի` սույն որոշման պահանջներին համապատասխանեցման ու կնքման ժամկետ` մինչև 2009 թվականի ապրիլի 1-ը։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0097.pdf