22 Հունվարի 2009, 94 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներին, «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման և անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 2 հավելվածի 2-րդ կետին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին»
N 1325-Ն որոշմամբ հաստատված կանոնների 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով.
«20.1. Հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները։
ՀԴՄ-ի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի։ Կազմակերպության պատասխանատու անձն ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, ՀԴՄ-ի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն)։ Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում oրվա (հերթափոխի) հաշվետվության դուրuբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում։
Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը։ Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր։ Հսկիչ գնման ժամանակ տպված ՀԴՄ-ի չեկի (կտրոնի) վրա հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում է։
Եթե վերադարձվում է ՀԴՄ-ի չեկով (կտրոնով) վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի հետվերադարձ, այնուհետև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար ՀԴՄ-ի միջոցով տպվում և տրամադրվում է նոր դրամարկղային չեկ (կտրոն)։
Սույն կետով նախատեսված դեպքերում հետընդունման ակտում նշված վերադարձի գումարները չեն ներառվում կազմակերպության իրացումից հասույթի մեջ` անկախ սույն կանոնների 20-րդ կետի «է» ենթակետում նշված տեղեկանքում (N 9 ձևում) ներառվելու կամ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից։ Հսկիչ գնման ժամանակ տպված և վերադարձի չեկերը (կտրոնները) հետընդունման ակտերի մեկական օրինակների հետ պահպանվում են կազմակերպությունում տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։