Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2009, 91 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 6-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում` 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2009 թվականի ապրիլի 30-ը անցկացվելիք միջոցառումների ցանկը հաստատելու մասին»
N 1285-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 2-րդ կետում «2009 թ. մարտի 11-13, 3 օր» բառերը փոխարինել «2009 թ. մարտի 18-20, 3 օր» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։