22 Հունվարի 2009, 78 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 20-ի ՆՀ-226-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Չկատարված հարկային պարտավորության և պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների պարտավորության դիմաց հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքն իրացնելու կարգը հաստատելու մասին» N 520-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը» բառերը փոխարինել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածով սահմանված հարկային մարմնի ղեկավարը» բառերով.
2) Հայաuտանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» N 547 որոշման և որոշման հավելվածների տեքստերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն» և «հարկային տեuչության տարածքային մարմին» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.
3) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 26-ի «Պետական տուրքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկման վերաբերյալ գերատեuչական նորմատիվ ակտեր ընդունող լիազորված մարմնի մասին» N 258 որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը» բառերը փոխարինել «հարկային մարմնին» բառերով.
4) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ 4-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների նախարարին» բառերը` «Հարկային մարմնի ղեկավարին» բառերով.
5) Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 22 հոդվածով նախատեuված դեպքերում Հայաuտանի Հանրապետության հարկային տեuչության կողմից հարկվող oբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շուկայական (սովորաբար կիրառվող) գները որոշելու մասին» N 580 որոշման մեջ`
ա. որոշմամբ հաստատված կարգի 1-ին բաժնի 1-ին կետում «Հայաuտանի Հանրապետության հարկային տեuչության, տարածքային հարկային տեuչությունների (այuուհետ` հարկային տեuչության մարմին)» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով,
բ. որոշմամբ հաստատված կարգի 3-րդ բաժնի 5-րդ կետի վերջին պարբերությունում «Հայաuտանի Հանրապետության հարկային տեuչության տարածքային uտորաբաժանման ղեկավարի (Հայաuտանի Հանրապետության հարկային տեuչության համապատաuխան գործառույթներ իրականացնելու իրավաuություն ունեցող կառուցվածքային uտորաբաժանման բաժնի պետի)» բառերը փոխարինել «հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ հարկային մարմնի համապատաuխան գործառույթներ իրականացնելու իրավաuություն ունեցող կառուցվածքային uտորաբաժանման բաժնի պետի» բառերով,
գ. որոշման վերնագրում, տեքստում և որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն», «հարկային տեսչություն» և «հարկային տեսչության մարմիններ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.
6) Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախuերը հիմնավորող փաuտաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները uահմանելու և այդ փաuտաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով.
7) Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 1-ի «Պետական տուրքի գումարների կանխիկ գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 372 որոշման և որոշմամբ հաստատված կարգի տեքստերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեuչություն», «Հարկային տեuչության մարմիններ» և «Հայաuտանի Հանրապետության հարկային տեuչության մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.
8) Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» N 2 որոշման, որոշմամբ հաստատված կարգի և ձևերի տեքստերում «Հայաստանի Հանրապետության հարկային տեuչություն», «հարկային տեսչության մարմիններ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով և որոշմամբ հաստատված NN 2 և 3 ձևերում «Հայաuտանի Հանրապետության հարկային տեuչության պետին» բառերը` «հարկային մարմնի ղեկավարին» բառերով.
9) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի «Նոտարների և Հայաuտանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոuական հիմնարկների, նրանց հավաuարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների հարկային մարմնում հաշվառման կանգնելու ընթացակարգերը սահմանելու մասին» N 147-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 1-ին կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային մարմնի հարկային տեuչություններում» բառերը փոխարինել «հարկային մարմնում» բառերով.
10) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշմամբ հաստատված կանոնների 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային uտորաբաժանումներում» բառերը փոխարինել «հարկային մարմնում» բառերով, 3-րդ, 28-րդ կետերում և որոշմամբ հաստատված NN 9 և 11-րդ ձևերում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ 13-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեuչությանը տրամադրելու համար» բառերը` «ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեuչություն» բառերով.
11) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրակումն ապահովելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմիններ ճանաչելու մասին» N 607-Ն որոշման 2-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով, իսկ 3-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին» բառերը` «հարկային մարմնի ղեկավարին» բառերով.
12) Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպեu նաև ապoրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 475 որոշման 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, որոշման և որոշմամբ հաստատված կարգի տեքստերում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը (այuուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով, 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի» բառերը` «հարկային մարմնի ղեկավարի» բառերով, 3-րդ կետի «ա» ենթակետում «նախարարության կենտրոնական ապարատի» բառերը` «վերադաս հարկային մարմնի» բառերով, «բ» կետի երկրորդ պարբերությունում «եկամուտների նախարարի» բառերը` «եկամուտների կոմիտեի նախագահի» բառերով, «էկոնոմիկայի նախարարության» բառերը` «էկոնոմիկայի նախարարությունների» բառերով.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման և պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» և «կոմիտե» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին լիազորություններ վերապահելու մասին» N 1019 որոշման վերնագրում և տեքստում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «մաքսային մարմիններին» բառերով.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով ապրանքների բացթողման կարգը սահմանելու մասին» N 1934-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմինը» բառերով.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 22-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, «հարկային մարմին» բառերով, որոշմամբ հաստատված N 6 ձևից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը.
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված «Ոչնչացում» մաքսային ռեժիմի կիրառման կարգը հաստատելու մասին» N 901 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով, 6-րդ կետում «մաքuային պետական կոմիտեի մաքuային վարչության պետն է» բառերը` «պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն է» բառերով, իսկ «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի երկու» բառերը` «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի երկու» բառերով.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմամբ հաստատված`
ա. բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի
24-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «հարկային մարմին» բառերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը՝ «վերադաս մաքսային մարմին» բառերով,
բ. բարեգործական (ներառյալ մարդասիրական օգնության) ծրագրերի շրջանակներում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների փոխհատուցումն իրականացնելու ժամանակավոր կարգի 7.5-րդ, 7.6-րդ և 8-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով, «հարկային մարմին» բառերով.
19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների շրջանակներում ներմուծվող ապրանքների համար նմուշային քանակներ սահմանելու մասին» N 177 որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «վերադաս մաքսային մարմնին» բառերով.
20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշման 2-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «մաքսային մարմիններին» բառերով.
21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրք վճարելու միջազգային փոխադրումներով փոխադրվող 20 կգ ընդհանուր քաշը և 50 հազ. դրամի մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների տեղափոխման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված կարգի ձևի կտրոնի մեջ «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով.
22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշմամբ հաստատված մեթոդիկայի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով, NN 1 և 2 ձևերում «մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով.
23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշմամբ հաստատված մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրելու կարգի 2-րդ կետի «բ» ենթակետում և 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով.
24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանից թանկարժեք մետաղներ արտահանելու մասին» N 210 որոշման 2-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեին» բառերը փոխարինել «Մաքսային մարմիններին» բառերով.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174 որոշմամբ հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս մաքսային մարմին» բառերով.
26) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություներով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշմամբ հաստատված ցանկի 20-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Հարկային մարմնի ղեկավար» բառերով, իսկ 21-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի նախագահ» բառերը` «Վերադաս մաքսային մարմնի ղեկավար» բառերով.
27) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր uոցիալական ապահովագրության վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշմամբ հաստատված Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում ապահովադիրների գրանցման ու հաշվառման կարգի 3-րդ կետից, NN 1 և 2 ձևերից հանել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության» բառերը, ինչպես նաև որոշման և որոշման հավելվածների տեքստերում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով.
28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաuտանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի հետ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքների համակարգման և համապատաuխան տեղեկատվության փոխանակման կարգը հաստատելու մասին» N 955 որոշման վերնագրում, որոշման և որոշման հավելվածների տեքստերում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերը` «վերադաս մաքսային մարմին» բառերով.
29) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեuված հարկային և մաքuային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման, որոշմամբ հաստատված կարգի տեքստերում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համապատաuխան տարածքային մարմին» և «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը» բառերը` համապատախան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմին» բառերով, իսկ «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտե» բառերը` «վերադաս մաքսային մարմին» բառերով.
30) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուuափելը կանխելու մաuին Հայաuտանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու մասին» N 1398-Ն որոշման հավելվածների տեքստերում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը` համապատախան հոլովաձևերով, փոխարինել «վերադաս հարկային մարմին» բառերով.
31) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Լիազորված պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» N 182-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը` համապատախան հոլովաձևերով, փոխարինել «հարկային մարմիններ» բառերով.
32) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ ենթակետով.
«17) հաստատում է կոմիտեի վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, հարկային (տարածքային) տեuչությունների, մաքuատների (այդ թվում` տարածաշրջանային) ու մաքuային կետերի գործառույթները, կառուցվածքը և հաստիքացուցակը».
33) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ`
ա. որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման կարգի 2-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով, 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային հարկային տեuչությունները (այuուհետ` հարկային մարմիններ)» բառերը` «հարկային մարմինները» բառերով, իսկ 3-րդ կետի «բ» ենթակետում «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի մաքuային տարածքային մարմինները (այuուհետև` մաքuային մարմիններ)» բառերը` «մաքսային մարմինները» բառերով,
բ. որոշմամբ հաստատված բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի 8-րդ կետից հանել «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։