5 Փետրվարի 2009, 108 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՃԱՊՈՆԻԱ) ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՐՇԵՋ ԳՈՒՅՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Ճապոնիա) միջև «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավման ծրագրի մասին» դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը։