22 Հունվարի 2009, 64 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1081-Ա որոշմամբ նախատեսված 72505780 դրամ գումարից 2008 թվականի ընթացքում ժամկետների անբավարարության հետևանքով չօգտագործված, սակայն պարտավորությունների ստանձնման արդյունքում գոյացած 11105511 դրամի չափով պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2009 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 11105511 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (2680911 դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, և 8424600 դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով)։