24 Մարտի 2005, 381 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի
N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետը «նվազագույնի յուրացման ապահովմամբ» բառերից հետո լրացնել «ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը» բառերով.
բ) հանել որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «գ» ենթակետը.
գ) որոշման 4-րդ կետի «է» ենթակետում և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «դ» ենթակետում ու 27-րդ կետում «սոցիալապես վտանգավոր վարք ունեցող երեխաների» բառերը փոխարինել «հակասոցիալական վարք ունեցող երեխաների» բառերով:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկի և դրանցում երեխաների տեղավորման չափանիշների
1, 2, 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով սահմանված յուրաքանչյուր հաստատության տիպի համար բժշկական hակացուցումների ցանկը համատեղ հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2005 թվականի հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու վերաբերյալ առաջարկություն և ժամանակացույց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: