24 Մարտի 2005, 376 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 8-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիաների ձևերը՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների.
գ) Հայաստանի Հանրապետություն հատուկ նյութերի կամ հատուկ սարքավորումների կամ հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտերի ձևերը՝ համաձայն NN 4 և 5 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: