Կառավարության որոշումներ

15 Հունվարի 2009, 50 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող (Թավշուտի ջրամբարին կից շենքեր)` 2365136 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքով` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։ Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
2. Սույն որոշումից բխող` ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն։
3. Սույն որոշման հավելվածում նշված գույքը, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքին` այնտեղ բնակվող ընտանիքներին անհատույց օտարելու պայմանով։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
2) սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը` նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի միջոցների հաշվին։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0050.pdf