15 Հունվարի 2009, 48 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի «4.4.3. Կրթություն և գիտություն» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 13-րդ ծրագրային դրույթի 13.2. միջոցառման`
ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» իրավական ակտի մշակման նպատակով հանձնաժողովի ձևավորում և աշխատանքների կազմակերպում, նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և ամփոփում»,
բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» իրավական ակտը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը».
2) 13-րդ ծրագրային դրույթի 13.5. միջոցառման`
ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և գիտության ոլորտի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգը կանոնակարգող այլ նորմատիվ ակտերի մշակման նպատակով աշխատանքային խմբի ձևավորում և աշխատանքների կազմակերպում, նյութերի հավաքագրում, ուսումնասիրում և ամփոփում»,
բ. 4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը։
Գիտության ոլորտի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգը կանոնակարգող այլ նորմատիվ ակտերի մշակում և սահմանված կարգով դրանք ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
գ. 5-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության զարգացման 2 ծրագրի մշակում և հաստատում։».
3) 14-րդ ծրագրային դրույթի 14.2. միջոցառման 4-րդ սյունակն սկզբից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգի հաստատում».
4) 15-րդ ծրագրային դրույթի 15.1. միջոցառման`
ա. 3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
բ. 4-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «2» թվով,
գ. 5-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «4» թվով, իսկ «5» թիվը` «2» թվով,
դ. 6-րդ սյունակում առաջին «5» թիվը փոխարինել «4» թվով, իսկ երկրորդ «5» թիվը` «2» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։