15 Հունվարի 2009, 39 - Ն
2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2008 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-219-Ն) 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի։
2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը`
1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,
2) ընտանեկան նպաստի բազային մասը` 10000 դրամ,
3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը`6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 հազ. դրամ,
բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազ. դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.
7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 10000 դրամ։
3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները`
1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման`ընտանիքում ծնված երեխայի հերթական թիվը` երեք և դրանից բարձր.
2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազ. դրամ.
3) ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստի համար ներկայացնել նաև` տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, անձը հաստատող փաստաթղթերը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների համար` տեղեկանք համապատասխան զինվորական կոմիսարիատից զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորելու մասին) և դրանց պատճենները.
4) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է ծնողի դիմելու ամսվան հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով.
5) 2008 թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստն ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշմամբ սահմանված` ընտանիքում երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար միանվագ (հրատապ) օգնությունը չստացած երեխայի համար` երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական օժանդակության չափը` 300 հազ. դրամ։
4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ։
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2009 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում։
6. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր)։
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) և առաջարկել Երևանի թաղային համայնքների, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`
1) ապահովել 2009 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում` աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմիններին.
2) մարզպետարանի (թաղային և քաղաքային համայնքների ղեկավարների) աշխատակազմերի սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող իրավասու ստորաբաժանումների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով`
ա. 2009 թվականի ապրիլի 1-ից կազմակերպել կրկնակի տնային ացելություններ 2009 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում փաստագրված ընտանիքներ` այն հաշվարկով, որ դրանց թիվը հավասարաչափ բաշխվի տարվա 12 ամիսների համար` հաշվի առնելով յուրաքանչյուր ամսվա ընթացքում փաստագրման նպատակով դիմողների կանխատեսվող թիվը,
բ. տնային այցելության ընթացքում ուսումնասիրել տվյալ ընտանիքի` փաստագրման ժամանակ լրացրած դիմում-հայտարարագրում, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերում ներառված բոլոր տվյալները` ընտանիքի կազմը, սեփականությունը, եկամուտները, ընտանիքի սոցիալական մյուս տվյալները,
գ. դիմողի ներկայացրած փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում` ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր, դրանք տեղադրել նպաստի գործում, կատարել համապատասխան փոփոխություններ տեղական տեղեկատվական բազայում և սահմանված կարգով ընթացք տալ,
դ. կազմել տնային այցելության արձանագրություն, ծանոթացնել այն դիմողին, միաժամանակ դիմողին գրավոր տեղեկացնել, որ տնային այցելության կատարման ու տվյալների կրկնակի ստուգման օրը համարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմելու օր, իսկ 4-րդ մասով սահմանված 12-րդ ամիսը` հաջորդ տարվա փաստագրման ժամկետն է` գրության մեջ նշելով 2010 թվականի ընթացքում տվյալ ընտանիքի փաստագրման ամիսը,
ե. փաստագրման ժամկետի փոփոխությունը ներառել տեղական տեղեկատվական բազայում.
3) մինչև ապրիլի 5-ը հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող յուրաքանչյուր տարածքային մարմնի համար սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված աշխատանքների ժամանակացույցը` դրանում ներառելով նաև ըստ ամիսների ընտանիքների թիվը` կցելով ընտանիքների ցուցակը` հասցեներով.
4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցի մասին իրազեկել բնակչությանը` տնային այցելությունների ժամանակ, ինչպես նաև այն փակցնել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի հայտարարությունների տախտակին.
5) յուրաքանչյուր ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին` ըստ մարզում (համայնքում) գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշման 1-ին կետից հանել «ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում տրվող հրատապ օգնության,» բառերը։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին ենթակետով.
«13.1. անմրցունակ գործազուրկ Գ 98 28
պահանջվող փաստաթուղթը` առաջարկություն զբաղվածության տարածքային կենտրոնից,»,
բ. 7-րդ կետի 17-րդ ենթակետում «20» թիվը փոխարինել «18» թվով,
գ. 7-րդ կետի 19-րդ ենթակետը «կողմից,» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ընդ որում, միայնակ մոր երեխայի ծածկագիրը չի կիրառվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը նույնն է։»,
դ. 18-րդ կետի 1-ին ենթակետում «0,04» թիվը փոխարինել «0,033» թվով.
ե. 18-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշվարկված» բառից հետո լրացնել «` վճարման ենթակա,» բառերով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամuվա միջին ամuական աշխատավարձի չափով։ Աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը դիմողի կողմից ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա մինչև 10-ը` եթե այդ ամիսը չի հաջորդում տվյալ ընտանիքի փաստագրման ամսվան։
Եթե դիմողը մինչև դիմելու ամիսն աշխատել է երեք ամսվանից քիչ, ապա աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու ամսվան նախորդող ամսվա աշխատավարձի չափով, իսկ դիմողի աշխատանքից ազատվելու դեպքում աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը հանվում է տեղեկատվական բազայից` դրա մասին համապատասխան փաստաթուղթը ներկայացվելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում։».
2) որոշման N 2 հավելվածի 20-րդ կետում «տվյալները» բառը փոխարինել «տվյալներ ունեցող» բառերով։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգի`
1) 24-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դիմողի կողմից` նպաստի (միանվագ օգնության կամ հրատապ օգնության) իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու կամ ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր չներկայացվելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից։».
2) 30-րդ կետի «դ» ենթակետից հանել «(հրատապ)» բառը.
3) 35-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) 36.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 61-րդ կետում «և մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)» բառերը փոխարինել «, մարզպետարան, Երևանի 12 թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ» բառերով։
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 255-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը, 1-ին, 5-րդ, 9-րդ և 14-րդ կետերը «հերոսի» բառից հետո լրացնել «կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել`
1) զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ.
2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ.
3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դրամ։».
3) հավելվածի 4-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 1.1 ձևերի», 5-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 2.1 ձևերի», 10-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 3.1 ձևերի» և 16-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 4.1 ձևերի» բառերով` համաձայն N 2 հավելվածի. 4) հավելվածը լրացնել նոր` NN 1.1, 2.1, 3.1 և 4.1 ձևերով` համաձայն N 2 հավելվածի։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0039.pdf