Կառավարության որոշումներ

8 Հունվարի 2009, 36 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 553-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հաստատելու մասին» N 553-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությունը (ՀՀ պետատոմհսկողություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն» բառերով.
2) 7-րդ կետի 1-ին և 2-րդ, 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում, 10-րդ և 11-րդ կետերում «ՀՀ պետատոմհսկողությանը» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով և դրանց հոլովաձևերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։