Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 387 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 242 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականի գարնանային հեղեղումների և ուժեղ քամիների հետևանքները վերացնելու անհետաձգելի միջոցառումների մասին» N 242-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` որոշման 1-ին կետի`

ա) առաջին պարբերությունում «724,000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «839,450.0 հազ. դրամ» բառերով.

բ) «ա» ենթակետում «5,000.0 հազ. դրամը 5 դպրոցական շենքերի տանիքների, 2,000.0 հազ. դրամը` 2 կամրջի վերանորոգման» բառերը փոխարինել «7,000.0 հազ. դրամը` 5 դպրոցական շենքերի տանիքների և 2 կամրջի վերանորոգման համար» բառերով.

գ) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 29,600.0 հազ. դրամ, որից 26,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում 11,000.0 հազ. դրամը` 11 դպրոցական, 15,000.0 հազ. դրամը` Կապան քաղաքի բնակելի շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման, 3,600.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` անասուններ և թռչուններ գնելու համար գումար հատկացնելու նպատակով».

դ) «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 9,000.0 հազ. դրամ, որից` 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված 3 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 6,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ղեկավարի ֆոնդ» հոդվածով)` վնասների հետևանքների վերացման նպատակով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար».

ե) «ե» ենթակետում «22,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)` բնակելի տների տանիքների վերանորոգման և 9,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` հրդեհված 3 տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով» բառերը փոխարինել «31,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` բնակելի տների տանիքների վերանորոգման համար բնակչությանն աջակցություն ցուցաբերելու և հրդեհված տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով» բառերով.

զ) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «է) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 70,250.0 հազ. դրամ, որից` 24,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով), այդ թվում` 12,000.0 հազ. դրամը` վթարված 5 տների անօթևան, 4,500.0 հազ. դրամը` Մարտունու համայնքի սողանքի ենթարկված տների ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, և 8,000.0 հազ. դրամը` ասբոշիֆեր ու ապակի գնելու, 42,750.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 3,000.0 հազ. դրամը` 3 դպրոցական շենքերի տանիքների վերանորոգման, 750.0 հազ. դրամը` Մարտունի գյուղի հատվածում Գետիկ գետի հունի ամրակապման, 5,000.0 հազ. դրամը` Ձորագյուղի համայնքի տարածքով անցնող գետի հունի մաքրման և լայնացման, 2,000.0 հազ. դրամը` Արգիճ գետի հունի հենապատերի ամրացման, 5,000.0 հազ. դրամը` Մարտունի գետի գլխամասային կառույցների մաքրման, 3,000.0 հազ. դրամը` Վարդենիկ գետի գյուղամիջյան հատվածի հունի մաքրման, 3,000.0 հազ. դրամը` Կարճաղբյուրի հեղեղատարի մաքրման և պատերի ամրացման, 4,000.0 հազ. դրամը` Լուսակունքի հեղեղատարի վերականգնման, 2,000.0 հազ. դրամը` Ջաղացաձորի հեղեղված կամրջի վերականգնման, 1,000.0 հազ. դրամը` Սոթք-Կութ ճանապարհահատվածի հեղեղված մասի վերականգնման, 4,000.0 հազ. դրամը` Վերին Գետաշենի հեղեղված ճանապարհի վերականգնման, 10,000.0 հազ. դրամը` Ճամբարակի տարածքի վնասված շենքերի, շինությունների վերանորոգման, 3,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային ծախսերի վճարներ» հոդվածով)` վառելիք ձեռք բերելու համար».

է) «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ը) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 52,500.0 հազ. դրամ, որից` 43,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 7,500.0 հազ. դրամը` Ստեփանավան քաղաքի N 5 դպրոցի գազատարի վերականգնման, 15,000.0 հազ. դրամը` Ստեփանավան քաղաքի փողոցների վերանորոգման, 10,000.0 հազ. դրամը` Վանաձոր քաղաքի բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, 11,000.0 հազ. դրամը` 18 դպրոցական շենքերի տանիքների և պատուհանների վերանորոգման, և 9,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` վթարված տների անօթևան 3 ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու նպատակով».

ը) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «թ) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 46,100.0 հազ. դրամ, որից` 27,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ ներքին տրանսֆերտներ» հոդվածով)` Սիս գյուղի վթարված 9 տների անօթևան ընտանիքներին` տներ գնելու համար գումար հատկացնելու, 7,500.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), այդ թվում` 3,000.0 հազ. դրամը` Սիփանիկ գյուղի վթարված տնակներից բնակիչների վերաբնակեցման, 4,500.0 հազ. դրամը` անասուններ և թռչուններ գնելու համար գումար հատկացնելու նպատակով, 11,600.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), այդ թվում` 6,000.0 հազ. դրամը` 10 դպրոցական և բնակելի շենքերի տանիքների ու մեկ բնակելի տան վերանորոգման, 5,000.0 հազ. դրամը Մասիս քաղաքի բնակելի շենքերի հիմքերի վերանորոգման և դրանց հեղեղապաշտպան կառույցների իրականացման, 600.0 հազ. դրամը` գերեզմանոցի բարեկարգման համար».

թ) «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ժգ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 200,000.0 հազ. դրամ, որից՝ 90,000.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ապրանքների ձեռքբերման այլ ծախսեր» հոդվածով)՝ սերմեր ձեռք բերելու, 48,845.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)՝ 7 հեղեղատարների մաքրման, և 61,155.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով)՝ 15288.7 տոննա պարարտանյութի իրացման` յուրաքանչյուր 50 կիլոգրամի դիմաց 200 դրամ սուբսիդավորման համար»։