Կառավարության որոշումներ

8 Հունվարի 2009, 33 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրի իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների փուլային ծրագրի պարբերաբար թարմացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ջրային ոլորտի հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլային ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2009/01/09_0033.pdf