18 Դեկտեմբերի 2008, 1578 - Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով։
2. Հաստատել`
1) բնության հատուկ պահպանվող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) բնության հատուկ պահպանվող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (կազմակերպության) և համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության միջև բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասի նկատմամբ վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով պայմանագրի կնքումը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սահմանված կարգով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի պետական գրանցումը` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (կազմակերպության) միջոցների հաշվին։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1578.pdf