Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2008, 1575 - Ն

«ԳԱՌՆԻ-ԳԵՂԱՐԴ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասի 5-րդ կետերին ու 7-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 15-րդ հոդվածի 1-ին մասին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու բարեկարգման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումները, բացառությամբ սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումների, իրականացվում են համապատասխան պատասխանատու մարմիններին` իրենց գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հարապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 29000.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ։
4. Սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին` համապատասխան միջոցառման համար սահմանված ժամկետի ավարտից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ներկայացնել միջոցառման կատարման մասին տեղեկատվություն։
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Նոր Նորք թաղային համայնքի սահմանից սկսած` Ջրվեժի գյուղական համայնքի տարածքով անցնող ավտոճանապարհի առաջին կիլոմետրի սպասարկումն ապահովելու վերաբերյալ։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրականացված միջոցառումների մասին ամփոփ հաշվետվություն.
2) Երևան-Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերաբերող խնդիրների հայտնաբերման դեպքում այդ մարմիններ ներկայացնել նշված խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարություն` կատարված աշխատանքների մասին հաշվետվություն։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1575.pdf