25 Դեկտեմբերի 2008, 1574 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացված միջոցներով կառուցված օբյեկտները որպեu uեփականություն անհատույց հանձնել համայնքներին` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքների ղեկավարների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է համայնքների միջոցների հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
u_files/file/decrees/kar/2008/12/08_1574.pdf