3 Մարտի 2005, 366 - Ն
«ԱՐՇԱԼՈՒՅՍ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Սահմանել, որ «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝
ա) ոստիկանությունում ծառայողների երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հանգստի կազմակերպումը,
բ) ոստիկանությունում ծառայողների դպրոցահասակ երեխաների համար ամառային առողջարարական ճամբարի կազմակերպումը,
գ) ոստիկանությունում ծառայողների երեխաների ֆիզիկական ու կուլտուրական դաստիարակության և հոգեբանական խորհրդատվության իրականացումը:
3. Թույլատրել «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝
ա) կարճ ժամանակով ապրելու համար այլ վայրերում ծառայությունների մատուցում,
բ) երեխաների խնամք,
գ) արտադպրոցական դաստիարակություն:
4. «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ», «ե» և « է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 64607990 դրամ արժողությամբ գույքը և այն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` համաձայն հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: