15 Հունվարի 2009, 45 - Ա
ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Տիգրան Աշոտի Ալեքսանյանին (ծնվ.` 1984 թվականի սեպտեմբերի 27-ին, հասցեն` քաղ. Երևան, Այգեստան, 11-րդ փող., շենք 89., բն. 11), 2008 թվականին ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի (որը Սլովակիայի Հանրապետության բարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է) ասպիրանտուրայի բաժինը՝ «Միջազգային տնտեսագիտական հարաբերություններ» մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։