Կառավարության որոշումներ

31 Մարտի 2005, 359 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1260-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Շատին գյուղում քարաթափերի ազդեցության հույժ վտանգավոր գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրներն առաջնահերթ լուծելու մասին» N 1260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) սույն որոշման 2-րդ կետով հաստատված ծրագրում ընդգրկված քաղաքացիների կողմից` անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) միջոցով շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնվելու դեպքում տրամադրվում է աջակցություն` սույն որոշման հավելվածում նշված գումարների չափով»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։