Կառավարության որոշումներ

24 Մարտի 2005, 358 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N1033-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 22-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Զոլաքարի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 1033-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը «Մարտունու պոլիկլինիկա» բառերից հետո լրացնել «պետական» բառով.

բ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «241000 դրամ» բառերը փոխարինել «240000 դրամ» բառերով, «1000 դրամ» բառերը` «10 000 դրամ» բառերով և «241» թիվը` «24» թվով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.

դ) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: