8 Հունվարի 2009, 17 - Ն
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) կրակատար քուղ ՕՇԱ 3000000 մետր
2) կրակատար քուղ ՕՇՊ 2000000 մետր
3) դետոնացիոն քուղ ԴՇԷ-12 1000000 մետր
4) դետոնացիոն քուղ ԴՇԷ-6 400000 մետր
5) ճայթիչ-պայթիչ ԿԴ-8Ս 1500000 հատ
6) էլեկտրադետոնատոր ԷԴ-8Ժ (2 մ) 150000 հատ
7) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶԴ (2 մ) 150000 հատ
8) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԿԶ (2 մ) 150000 հատ
9) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶՆ (2 մ) 350000 հատ
10) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 10000 հատ
11) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` «Իմպուլս» ստորգետնյա հանքավայրի համար`
ա. սարք ՈՒՆՍ-Շ-(0-7000) 4 մ 200000 հատ
բ. սարք ՈՒՆՍ-Շ-(0-7000) 5 մ 180000 հատ
գ. սարք ՈՒՆՍ-Շ-(0-7000) 6 մ 300000 հատ
դ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0- 4 մ 80000 հատ
ե. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0- 8 մ 80000 հատ
զ. սարք ՈՒՆՍ-Շ-(0-700) 15 մ 100000 հատ
է. սարք ՈՒՆՍ-Շ-(0-700) 12 մ 100000 հատ
ը. սարք սևեռակ (ֆիքսատոր) ՈՒՆՍ-Շ 60000 հատ
12) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ` «Իմպուլս» վերգետնյա հանքավայրի համար`
ա. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0-20 մ 5000 հատ
բ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-40-8 մ 50000 հատ
գ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-65-8 մ 50000 հատ
դ. սարք ՈՒՆՍ-Ս-450-24 մ 60000 հատ
ե. սարք ՈՒՆՍ-Ս-500-19 մ 60000 հատ
զ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0-100 մ 500 հատ
է. տրոտիլային պայթաղյուսակ Տ-400Գ 40000 հատ
ը. պայթաղյուսակ ԶՏՊ-800 60000 հատ
13) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»
ա. ամոնիտ 6ԺՎ Դ-32 փամփուշտ 600 տոննա
բ. ամոնիտ 6ԺՎ փոշիացված 600 տոննա
14) պայթեցման միջոց` փակ հանքի համար`
ա. էքսել ՄՍ/Exel MS/ (25-1000 մվ) 6 մետր 200000 հատ
բ. էքսել ՄՍ/Exel MS/ (25-1000 մվ) 15 մետր 100000 հատ
գ. էքսել ՀՏԴ/Exel HTD/ (0-200 մվ) 4 մետր 50000 հատ
դ. էքսել ՀՏԴ/Exel HTD/ (0-200 մվ) 9 մետր 15000 հատ
ե. էքսել ԼՊ (Exel LP) (100-9000 մվ) 6 մետր 300000 հատ
15) պայթեցման միջոց բաց հանքի համար`
ա. էքսել ՀՏԴ (Exel HTD) (0 մվ) 20 մետր 20000 հատ
բ. էքսել ՀՏԴ (Exel HTD) (42 մվ) 8 մետր 50000 հատ
գ. էքսել ՀՏԴ (Exel HTD) (65 մվ) 8 մետր 50000 հատ
դ. էքսել ՀՏԴ (Exel HTD) (0 մվ) 100 մետր 1000 հատ
ե. էքսել ՄՍ (Exel MS) (450 մվ) 24 մետր 100000 հատ
զ. էքսել ՄՍ (Exel MS) (500 մվ) 19 մետր 100000 հատ
16) պայթուցիկ նյութ`
ա. փաուերջել մագնիում 365 (34*225)/Powergel magnum 365 500 տոննա
բ. փաուերջել մագնիում 365 (32*225)/Powergel magnum 365 500 տոննա
գ. փաուերջել մագնիում 365 (50*225)/Powergel magnum 365 100 տոննա
17) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»`
ա. գեոնիտ 750 (125*650 մմ)/ Geonit 750 300 տոննա
բ. գեոնիտ 750 (140*520 մմ)/ Geonit 750 600 տոննա
գ. գեոնիտ 750 (185*600 մմ)/ Geonit 750 1000 տոննա
դ. գեոնիտ 300 (125*650 մմ)/ Geonit 300 500 տոննա
ե. գեոնիտ 300 (140*520 մմ)/ Geonit 300 500 տոննա
զ. գեոնիտ 300 (185*600 մմ)/ Geonit 300 600 տոննա
18) դետոնացիոն քուղ (6 գր/մ ) Detonating cord 6 gr/m 200000 մետր
19) դետոնացիոն քուղ (12 գր/մ ) Detonating cord 12 gr/m 500000 մետր
20) կրակատար քուղ / Safety fuse 500000 մետր
21) էլեկտրադետոնատոր (0-3000մվ)/Electric detonator(0-3000)ms 300000 հատ
22) կապսուլ դետոնատոր ԿԴ8/ Capsule detonator/ (KD8) 500000 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։