8 Հունվարի 2009, 8 - Ն
ԽԱՂՈՂԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՖԻԼՈՔՍԵՐԱԶԵՐԾ ԵՎ ՖԻԼՈՔՍԵՐԱՅՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՖԻԼՈՔՍԵՐԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՍՈՐՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) խաղողի մշակության ֆիլոքսերազերծ տարածաշրջաններն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական տարածքները.
2) խաղողի մշակության ֆիլոքսերայով վարակված տարածաշրջաններն ընդգրկում են Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական տարածքները։
2. Խաղողի ֆիլոքսերադիմացկուն սորտերի ցանկում ընդգրկվում են`
1) խաղողի ամերիկյան տեսակներին պատկանող սորտերը, դրանք միմյանց և խաղողի այլ տեսակների սորտերի հետ խաչաձևումից ստացված սորտերը.
2) խաղողի ամուրական տեսակին պատկանող ֆիլոքսերադիմացկուն սորտերը, դրանք միմյանց և խաղողի այլ տեսակների սորտերի հետ խաչաձևումից ստացված սորտերը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։