8 Հունվարի 2009, 7 - Ն
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԱՄԲԱՐՁԻՉ ԷՔՍԿԱՎԱՏՈՐՆԵՐ» N 2363-ICB-2-05 ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ «ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N 2363-ICB-1-02 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N765 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Ամբարձիչ էքսկավատորներ» N 2363-ICB-2-05 մրցույթի արդյունքները` 347 200 003 դրամ արժեքով (մրցութային առաջարկի բացման օրվա` 2008 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխարժույթով մեկ ԱՄՆ-ի դոլարը համարժեք էր 302.95 դրամի, այսինքն պայմանագրի արժեքը կազմում է 1 146 064 ԱՄՆ-ի դոլար)` մրցույթի հաղթող ճանաչելով «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.
2) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավում» N 2363-ICB-1-02 մրցույթի արդյունքները` 382 944 460 դրամ արժեքով (մրցութային առաջարկի բացման օրվա` 2008 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոխարժույթով մեկ ԱՄՆ-ի դոլարը համարժեք էր 306.66 դրամի, այսինքն պայմանագրի արժեքը կազմում է 1 248 759 ԱՄՆ-ի դոլար)` մրցույթի հաղթող ճանաչելով «Շինաշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։